Posted in Без рубрики

Ոսումնա-հայրենագիտական ճամփորդություն դեպի Մեղրաձոր` Թեժառույք վանական համալիր

20151019_135429

«Բարձունքի հաղթահարում» նախագծի շրջանակներում պատրաստվում ենք իրականացնել՝

  • ուսումնա-հայրենագիտական ճամփորդություն դեպի Թեժառույք վանական համալիր,
  • Թեժառույքի բարձունքին՝ անտառում, ստեղծագործում են սովորողները:

Թեժառույքը  կամ  Տրդատավանքը  գտնվում է Մեղրաձոր գյուղից հարավ-արևմուտք, Թեժ գետի աջափնյա մասում, ճանապարհն անցնում է անտառապատ արահետներով…

Հաղթահարվող բարձունքը՝  Թեժառույք կամ Տրդատավանք

Նախագծի իրականացման օրը՝  Սեպտեմբերի 17

Նպատակը՝ Սովորողների ստեղծագործական,  հայրենագիտական,  աշխարհագրական, ճամփորդական գիտելիքների զարգացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում, հայրենիքի տեսարժան վայրերի ու բարձունքերի բացահայտում:

Նախագծի ընթացքը՝ Մինչ բարձունքը հաղթահարելը սովորողները ուսումնասիրում են  այցելվող վայրը, ծանոթանում ժողովրդական սովորույթներին, կլիմային, բուսական և կենդանական աշխարհին:

Թեժայռուքի բարձունքը հաղթահարելուց հետո, տեղանքը  վանական համալիրն ուսումնասիրելուց, լուսանկարելուց  հետո սովորողները բարձունքում գտնվող բացատում իրենց համար ընտրում են հարմար վայր, նստում և սկսում ստեղծագործել«Ես կարող եմ…»  խորագրով:

Ճամփորդության անհրաժեշտ պարագաներ՝

  • հարմար կոշիկներ
  • արևապաշտպան գլխարկ
  • հարմար ուսապարկ
  • սնունդ և ջուր
  • ֆոտոխցիկ, ձայնագրիչ
  • ժպիտ և բարձր տրամադրություն

Ճամփորդության ավարտից հետո  սովորողներն ընդհանրացնում են հավաքած տեղեկություններըիրենց տպավորությունները և վերջնական արդյունքները հրապարակում բլոգում , որի մեջ պարտադիր ներառված պետք է լինի նաև «Ես կարող եմ…» ստեղծագործական աշխատանքը:

 

Posted in Без рубрики

Դեպի Տեղեր…

13499508_1238273359525900_544226822_o

Ճամփորդությունն անխոս ինքնազարգացման ու միմյան ճանաչելու արվեստ է: Եղանակն ինքնի հուշում էր Ճամփորդել:Ճամբարային վերջին օրն անցկացրեցինք Տեղեր վանքում և հարակից տարածքում: Տեղեր վանական համալիրը բացառիկ գեղեցկություն ուներ, այն պարսպապատվել է 1468 թ. Սարգիս Բյուրականցու կողմից վերակառուցվել է, XVIII դ. վերջում` վերանորոգվել: Այս ծանոթությունը կարելի է ուսումնական համարել, քանի որ վանք հասնելուն պես  հարցերի տեղատարափ սկսվեց: Բավարար գիտելիք ստանալուց հետո, մտանք վանական համալիր, աղոթեցինք և երգեցինք մեր հիմնը` Անդաստանը: Բացի ուսուցողական լինելուց, այս ճամփորդությունը նաև զվարճալի  էր: Վայելեցինք բնությունն ու նրա գրկում գտնվելու հաճույքը…

13524086_1238326276187275_1888555744_o13530670_1238274319525804_1626826548_n13514516_1238326436187259_735579098_n13493620_1238326432853926_1264531327_o

Posted in Без рубрики

Կյանքի նոր փուլ

12227070_1065927813426552_7315083727200384691_n

Մուտքս կրթահամալիր, ծանոթությունս նրա հետ շատ հանկարծակի ու պատահական ստացվեց:  Մտնելով ինձ համար նոր ու բոլորովին անծանոթ միջավայր` խառնվածքիս համաձայն` փորձեցի այդ կյանքի մեջ միանգամից ներգրավվել: Կյանք, որ չէի էլ կարող պատկերացնել` Continue reading “Կյանքի նոր փուլ”